«ՎԵՏՕ» շարժման անդամները հերթապահելու են Սորոսի գրասենյակի դիմաց
Aysor.am-ը գրում է, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամներն այսօրվանից ամեն աշխատանքային օր՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը, հերթապահելու են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի դիմաց՝ տեսնելու, թե ովքեր են ելումուտ անում այնտեղ։ Այս մասին այսօր տեղեկացրեց շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։
«Այս գրասենյակից դուրս են գալիս և ներս են մտնում այն մարդիկ, ովքեր գրանտի դիմաց ծախում են իրենց հայրենիքը։ Այս պահից սկսած՝ պերմանենտ ակցիա ենք սկսում։ Աշխատանքային ժամերին գալու ենք այստեղ, նկարելու ենք այն մարդկանց, ովքեր մտնում են այս գրասենյակ։ Մենք գտնում ենք, որ բոլորը պետք է դեմքերով իմանան այն մարդկանց, որոնք այս գրասենյակից «փող կպցնելով» վաճառում են մեր հայրենիքը», - ասաց Մալյանը: