Ֆրանսիական Le Figaro-ն Կիևը շփոթմամբ Ռուսաստանի մայրաքաղաք է ներկայացրել
Ֆրանսիական հայտնի Le Figaro պարբերականի կայքէջում հրապարակված տեսանյութում Կիևը նշված է եղել որպես Ռուսաստանի մայրաքաղաք:
Պարբերականն իր կայքում հրապարակել է Ուկրաինայի նախագահի ճեպազրույցը, որի ժամանակ նախագահը մեկնաբանում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շաբաթ տեղի ունեցած բանտարկյալների փոխանակումը: Տեսանյութի վերին ձախ հատվածում նշված է` «Կիև, Ռուսաստան»:
Առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ տեսանյութն արդեն հասանելի չի եղել: