Վրաստանում ցուցարարները տասնյակ ոչխարների են բերել կառավարության շենքի մոտ
Վրաստանում Գեորգի Գախարիայի ղեկավարությամբ նոր կառավարության հաստատմանը դեմ քաղաքացիները տասնյակ ոչխարների են բերել խորհրդարանի շենքի մոտ Թբիլիսիում:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ցուցարարները երկրի «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավորներին համեմատել են ոչխարների հետ: Կենդանիներին նրանք բերել են խորհրդարանի շենքի մոտ, որպեսզի ցույց տան, որ իշխող կուսակցության քաղաքական գործիչները նույնքան հնազանդ են, որքան և չորսոտանիները:
«Ոչխարները կենդանիներ են, որոնք դիմադրության զգացմունք չունեն և գնում են այնտեղ, ուր իրենց կանչում է հովիվը»,- ասել է ցուցարարներից մեկը:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է հանձնել երկրի ՆԳ նախկին նախարար Գեորգի Գախարիայի ղեկավարությամբ կազմավորված կառավարությանը: