Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին ԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահ Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն Բանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեց Ֆրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Հրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստը Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն ուրբաթ կլինեն այստեղ՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար

Խմելու ջրի որակի կասկածների դեպքում զանգահարեք թեժ գիծԱՄՆ Գաղտնի ծառայությունը անշարժ գույք է վարձակալել Ալյասկայում՝ Պուտինի և Թրամփի հանդիպումից առաջՀայաստանի մարզերից մեկում տղամարդը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելԵվրոպան բավարար ուժեր չունի Կիևին աջակցելու համարԱլիևը 2 միլիոն դոլար է հատկացրել ՈւկրաինայինԱրաղչի․ Հայաստանով միջանցքի հարցն ամբողջովին հանված է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է Այսօր սկսվում է Սբ․ Աստվածածնի շաբաթապահքը ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջներըԹուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքովԹուրքիայում այսօր կքննարկվեն Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններըԵս սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը․ Ռոբերտ ԱմստերդամՎրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և ԱլիևինԹրամփ. Անօթևանները պետք է անհապաղ լքեն Վաշինգտոնը«Հորդառատ անձրևների պատճառով հսկայական ջրվեժ է առաջացել». Լևոն Ազիզյան (տեսանյութ)Մենք չենք ընդունի սահմանների որևէ փոփոխություն. Աբաս ԱրաղչիԱլիևյան քարոզչությունը սպառնացել է Ռուսաստանին սկսել զենքի մատակարարումներն ՈւկրաինաՀայաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց կունենանՀայաստանն այսուհետ կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար. ՄիրզոյանՈւշադրություն․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ ՈւկրաինանՄեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահԻսրայելը հարձակվել է Գազայի հատվածում լրագրողների վրանի վրա, զոհվել է Al Jazeera-ի 4 աշխատակիցԵրկրի վրա 30 ժամից ավելի տևած մագնիսական փոթորիկն ավարտվել էՋերմաստիճանը կշարունակի նվազելԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չենԻրանում հիշեցրել են Հայաստանով միջանցքի վերաբերյալ երկրի Գերագույն առաջնորդի դիրքորոշումըՇանսեր կան․ Թրամփը՝ Զելենսկուն և Պուտինին (տեսանյութ)Իշխանությունները որոշել են ներս չթողնել ամերիկացի փաստաբանինՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաները պլանավորում են հանդիպել Մեծ ԲրիտանիայումԲանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեցՊուտինը նշել է պատերամզը դադարեցնելու իր պայմանըԻնչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ ՓաշինյանԱնվիճելի է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար․ Իրանի ԱԳՆՖրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանըԹրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրելԱդրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելԱյս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև․ ՓաշինյանՏոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանելԳերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. ՓաշինյանՄիրզոյանն ու Բայրամովը նախաստորագրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրըԽաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է․ Արմեն ԳրիգորյանԹուրքիան ողջունել է Հայաստան-Ադրբեջան ստորագրված հռչակագիրըՍյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. ՓաշինյանԽոշոր հրդեհ Նուբարաշենի աղբավայրումՀրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստըԹրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի էՆախարարը կաթված է ստացել ուղիղ եթերում (տեսանյութ)Զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկած հյուրանոցի դեմ  վարույթ է հարուցվելԲրազիլիայում հայտնի ինֆլուենսերի մեքենայում 103 կգ ոսկի է հայտնաբերվել
Հայաստան

Տնտեսական փոփոխությունները չնչին են, գնաճն աստիճանաբար կավելանա. Գագիկ Մակարյան

Տնտեսական փոփոխությունները դեռևս գնում են իներցիայով կամ չնչին են. Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, ով ընդգծեց, որ գնաճը գնալով կավելանա՝ հիշեցնելով, որ Եվրասիական տնտեսական միության ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված՝ Հայաստանում առաջին անհրաժեշտության և լայն սպառման ապրանքների թանկացումներ կլինեն:

«Օրինակ 2020-ից 200 ապրանքատեսակների գները նորից կբարձրանան, որոնց մեջ մտնում է անասնակերը, մեքենաները, քիմիական ապրանքները, կենցաղային որոշ ապրանքներ, սննդամթերքի որոշ տեսակներ՝ թռչնամիսը և այլն: Իհարկե, կան ապրանքներ, որ չնչին են թանկանում՝ 2-3 տոկոս, բայց կան ապրանքներ, որոնք 10 տոկոս աճ կունենան, իսկ մեքենաների դեպքում՝ ավելի շատ նույնիսկ: Բայց կարևոր է՝ այդ ապրանքն ինչ գին ունի և դրա մեջ 3 տոկոսն ինչ մաս ունի»,-ասաց Մակարյանը՝ հավելելով, որ մինչև 2022-ը յուրաքանչյուր տարի ինչ-որ ապարանքների խմբաքանակ պետք է թանկանա:

«Հետևաբար կարծել, թե գները կնվազեն՝ դժվար, ընդհակառակը, կբարձրանան, բայց գնաճը վտանգավոր չէ, բացասական ազդեցություն չի ունենա, եթե տնտեսական աճը գերակշռում է, որի դեպքում մարդկանց գրպանները փողով լցվում են, մարդիկ դառնում են ավելի գնողունակ, ապահովված»,-ասաց նա:

Ըստ գործատուների միության նախագահի՝ ողջունելի է, որ պետական ապարատում կա աշխատավարձերի բարձրացման որոշակի տենդենց՝ ուսուցիչների, բժիշկների, կամ ԱԻՆ, ՊՆ աշխատակիցների համար և այլն: «Սա իսկապես ողջունելի է, բայց մասնավոր սեկտորն ավելի մեծ թվով աշխատողներ է իր ներսում կլանում, քան պետական սեկտորը, այսինքն՝ մասնավորում այդ արագությամբ չեն կարող գնալ, որովհետև բիզնեսի եկամտաբերությունը դեռ բարձր չէ»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ այս հարցում կարող է օգտակար լինել այն հանգամանքը, որ պետությունը մտածում է որոշակի ռեֆորմներ, որոնք ուղղված են ձեռնարկությունների մոդեռնիզացման, աշխատուժի արտադրողականության բարձրացման մասին: «Բայց դրա համար դեռ ժամանակ է հարկավոր: Նոր-նոր են այդ հայեցակարգերը քննարկվում, մշակվում, կամ ՓՄՁ-ների նոր հայեցակարգ է հիմա նախագծային փուլում գտնվում, որը բավական ավելի լավն է որակով, քան նախկին ժամանակներինը, բայց դրանց ազդեցությունը մենք կտեսնենք մեկ-երկու տարուց ոչ շուտ, հետևաբար, ինչ-որ ժամանակներ մենք պետք է կարողանանք դիմակայել, դիմանալ կամ դեռ բալանսավորել վիճակը, մինչև ավելի լավ ժամանակներ գան»,-ասաց նա:

Ըստ Մակարյանի՝ Հայաստանը դեռևս որոշակի նախապայմանների փուլում է: «Հայաստանը, գտնվելով բարդ աշխարհաքաղաքական վիճակում և երկու երկրների կողմից ունենալով փակ սահմաններ, չի կարող թռիչքային զարգացում ապահովել: Դրա համար նախ պետք է պայմաններ ստեղծել»,-ասաց նա: