Կանադական հանքարդյունաբերական ընկերությունը Թուրքիայի Քազ լեռներում օգտագործելու է 11 հազար տոննա ցիանիդ. (լուսանկար)
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Դարդանելի (Չանաքքալե) քաղաքապետ Ուլգյուր Գյոքհանը հայտարարել է, որ Քիրազլըի շրջանում իրականացվող հանքարդյունաբերական ծրագրի շրջանակում օգտագործվելու է ոչ թե 100-200, այլ 11 հազար տոննա ցիանիդ: Այս մասին հաղորդում է artigercek.com կայքը:
Դարդանելի քաղաքապետը, նշելով, որ պատրաստվում են մինչև վերջ պայքարել հանքի շահագործումը կանխելու համար, հայտարարել է. «Այդ ծանր մետաղներն անձրևաջրերի և մյուս գործոնների ազդեցությամբ երկրի երես են դուրս գալու: Ամեն ինչ ակնհայտ է: Մենք շարունակելու ենք մեր պայքարը, որպեսզի փրկենք Քազ լեռները»:
Նա հավելել է նաև, որ մեկ է՝ ինչքան էլ լավ փորձեն պահպանել ցիանիդը, հավանական երկրաշարժի արդյունքում հողի մեջ ներթափանցելով այն թունավորելու է:
Նշենք, որ «Ալամոս գոլդ» կանադական հանքարդյունաբերական ընկերության՝ Դարդանելի նեղուցին հարակից շրջանում Քիրազլը, Աղը լեռան, Չամյուրթ հանքարդյունաբերական ծրագրերի դեմ վրանային ճամբար և ցույցեր են իրականացվել բնապահպանների կողմից՝ կանխելու հսկայական վնասը, որը հանքարդյունաբերությունը տալիս է շրջակա միջավայրին: