Կործանարար անլրջություն
«Ամուլսարի հարցով որոշումը դեռ վերջնական չէ, հետեւաբար հստակ չեմ կարող ասել, թե որոնք կլինեն հետագա գործողությունները այս ուղղությամբ... Այդ հարցով քննարկումները շարունակվում են: Առաջիկայում պատկան մարմինները կանդրադառնան հարցին: Վերջնական որոշում եւ վերջնական պատկերացում չկա: Երբ վերջնական լինեն քննարկումները, մենք այդ մասին կհայտարարենք»:
Վլադիմիր Կարապետյան, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ
5.09.2019թ.
Իսկ հիմա ուշադրություն.
«Այս պահի դրությամբ մեր ունեցած ինֆորմացիան շատ հստակ է՝ հանքը չի վնասում շրջակա միջավայրին: Ոչ մի լիտր աղտոտված ջուր չի լցվելու: Մեր ժողովրդի շահերից է բխում, որ մենք մեր պայմանը կատարենք եւ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի»:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ
19.08.2019թ.
Օրերի ընթացքում միմյանցից արմատապես տարբերվող երկու հայտարարություններն. Արդեն չես հասկանում՝ ով ում խոսնակն է։
Ամուլսարի հարցում վարչապետը չի կարողանում որոշում կայացնել եւ պարբերաբար հնչեցնում է իրարամերժ տեսակետներ: Եվ այդպես է բոլոր հարցերում։
Այս վերաբերմունքը պետությանը, ժողովրդին, բնապահպաններին, գործարարներին անհետեւանք չի կարող մնալ: Այս ամենը հանգեցնելու է ամենաթողության, անլրջության պետության բոլոր ոլորտներում, բերելու է քաոսի՝ ամենածանր հետեւանքներով:
Վարդան Մխիթարյան
Top-News.am