Ինչպես է մայրն իր նորածին երեխային տոպրակի մեջ թողնում խանութի մոտ (տեսանյութ)
Թաթարստանի քննչական կոմիտեն հրապարակել է տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է տեղի բնակչուհին իր նորածին երեխային տոպրակի մեջ թողնում խանութի մոտակայքում:
Կադրերում երևում է, թե ինչպես է կինն անցնում խանութի կողքով, որտեղ նախկինում աշխատել է, թողնում է իր երեխային և հեռանում: Անցնելով մի քանի մետր նա վերադառնում է, մի քանի վայրկյան նայում է տոպրակին և կրկին հեռանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրավապահ մարմինները ձերբակալել են Չերեմշան գյուղի 36-ամյա բնակչուհուն՝ նորածին տղային տոպրակի մեջ թողնելու փաստի առթիվ։