Պապիի ամենաանհաջող թոռնիկը
Գոյություն ունի մի անվանացանկ, որից պարբերաբար եթեր են ուղարկվում Նիկոլ Փաշինյանին սատարելու ծրագրի շրջանակներում։ Նրանց դերը միայն սա է. «վիտամիններ անուղեղ շողոքորթության համար»։
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ անվանցանկի մի զգալի մասը նույն գործը անում էր Սերժ Սարսգյանի ժամանակ եւ նրա համար։
Լեւոն Զուրաբյանը դրա վառ ներկայացուցիչն էր։ Ըստ շրջանառող լուրերի, նա Նիկոլ Փաշինյանից դեռ ակնկալում է ՌԴ-ում ՀՀ դեսպանի հաստիքը։ Բայց չի ստանում։ Հավանաբար հասկացրել են, որ համարժեք ծառայություններ պետք է մատուցի։ Ախր ամբողջ խնդիրն այն է, որ ՀԱԿ-ի գլխավոր լոբբիստը՝ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ, մեղմ ասած, չի սիրում Լեւոն Զուրաբյանին։ Եւ սա մոտիվացված եւ հարգանքի արժանի դիրքորոշում է։ Դա հին հարաբերությունների պատմություն է։
Լեւոն Զուրաբյանը խոսում է մարտի 1-ից։ Սա այն նույն Լեւոն Զուրաբյանն է, որ մարտի 1-ի վիշտը դեռ թարմ երկխոսացվում էր Սերժ Սարգսյանի կողմից։ Ինչի դիմաց, ինչ պայմաններով՝ կիմանա միայն նա ու Պապին։ Տոկոսային հարաբերություններին մենք չենք տիրապետում։ Սերժ Սարսգյանը կիմանա մակրոցուցանիշները՝ դետալներին դժվար թե տիրապետի։
Լեւոն Զուրաբյանը ֆասի ակորդի տակ հարձակվում է Վիտալի Բալասանյանի վրա։ Գոնե կողքից մեկ-երկու հարակից թեմայից էլ խոսեր, որ ասենք՝ խոսում է էլի։ Կա մի տեսակ, որը հրամանները կատարում է չափազանց ուղիղ. ասվել է խոսել ՍԴ-ի, Մարտի 1-ի եւ Վ. Բալասանյանի մասին, ուրեմն սրբորեն կատարում է պատվերը, ոչ մի սեփական նախաձեռնություն։
Սա է մեր իրականությունը եւ Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ, ամենաաններելի սխալներից մեկը եղել է Պապիի իշխանությանը համարժեք քաղաքական եւ իրավական գնահատական չտալը։ Այն իշխանությանը, որի օրոք թալանվեց Խորհրդային Միությունից մնացած ողջ արդյունաբերական ներուժը։ Եվ անցումային արդարադատությունը իրոք պետք է մի օր կիրառվի՝ ու հենց այս դրվագից՝ 1991-1998 թթ. Հայաստանի արդյունաբերական հզորությունների հրեշավոր թալանից։ Ի դեպ, դրանից շահած որոշ գործարարներ այսօր «նոր» Հայաստանի իշխանության մտերիմներն են։
Վահրամ Գեւորգյան
Top-News.am