Արսեն Թորոսյան՝ մեր օրերի շվոնդերներից մեկը
Այս թեմայով
- «Ռեանիմացիոն» 1 պացիենտի համար միջինը մոտ 1 մլն դրամ է ծախսվում. Արսեն Թորոսյան
- Պատվաստանյութի համար բանակցություններ ենք սկսել թե արտադրողների, թե հավաքական գնորդների հետ. Արսեն Թորոսյան
- Ձեր սրտի նախարարի ամենատևական աշխատավայրը եղել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն, որը Սորոսի գրասենյակից ստացել է 232.857$
- Ցինիզմ և ոչ ադեկվատ վարքագիծ. Արմեն Մուրադյանը փակագծեր է բացում
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փախուստը իր իսկ մամուլի ասուլիսից, մեղմ ասած, տխուր տպավորություն թողեց, իսկ ավելի տխուր տպավորություն թողեց նրա ֆեյսբուքյան լայվը: Լսելով նրան ակամա հիշում էիր Բուլգակովի «Շան սիրտը» ստեղծագործության Շվոնդերին:
Լսելով նախարարին, լսելով նրա խոսքը, ծանոթանալով մտքերին, երազանքին չես կարող չանհանգստանալ Հայաստանի ներկայի եւ վաղվա օրվա համար: Որտեղից այսքան մեծ ատելություն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իր եւ իր նմանների նման չեն մտածում:
Ի՞նչ ատելությամբ է խոսում նախարարը Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի մասին, ի՞նչ ախորժակով է խոսում համալսարանի խորհուրդի անդամներին փոխելու մասին: Մերօրյա Շվոնդերը՝ Արսեն Թորոսյանը, որը վախկոտ երեխայի նման փախավ ասուլիսից եւ առյուծացավ համակարգչի էկրանի հետեւում, գուցե վախում, սարսափում է, որ մի օր կորցնելու է իր պաշտոնը, այդ պատճառով էլ կարծում է, թե պաշտոնանկությունից վախենում է նաեւ Արմեն Մուրադյանը:
Արսեն Թորոսյանը որքան ցածրացավ, երբ հիշատակեց, ատելությամբ հիշատակեց, որ Արմեն Մուրադյանը հայտնի ընտանիքների եւ հայտնի մարդկանց ընկեր է: Արսեն Թորոսյան, իսկ դու ո՞ր ընտանիքների ընկերն ես կամ ի՞նչ կապ ունի ով ում ընկերն ու բարեկամն է: Եթե կոնկրետ ասելիք ունես՝ ասա, եթե չունես՝ ավելի լավ է լռես:
Նախարարի պաշտոնը զբաղեցնողը խոստովանում է, որ դեռ մեկ տարի առաջ մտադրվել է փոխել Բժշկական համալսարանի խորհրդի կազմը: Լավ, որտեղի՞ց ձեր մեջ այս բոլշեւիզմը, պետականաքանդ այս մտածողությունը: Եւ ո՞ւմ եք տեսնում խորհրդի կազմում: Քայլականների՞ն, շիշ բռնողների՞ն, քծնողների՞ն, հու հու, հա հա-ն լավ գոռացողների՞ն: Լավ ինչո՞ւ եք փափագում քանդել արդեն եղած կառույցը:
Կառավարության ակտիվ միջամտությամբ քանդվում է Տնտեսագիտական համալսարանը, փորձ է արվում քանդել Բժշկական համալսարանը, Պետական համալսարանը:
Թորոսյանի ֆեյսբուքյան լայվին հետեւելիս ակամա պատկերացնում ես, թե ինչպես է մութ սենյակում նա անկեղծանում. «Մենք այդ հին իշխանության ներկայացուցիչ խորհրդի անդամներին խեղդում ու խեղդում ենք, խեղդում ու խեղդում»:
Արսեն Թորոսյանը չի հերքում, որ իր կնոջ ղեկավարած հիմնարկին 2.7 միլիարդ դրամ է փոխանցել, միայն մեզ ծիծաղեցնելով, ասում է, թե կինը հիմնարկ չունի, եւ որ ընդամենը տնօրենն է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am