Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին
Սահմանադրական դատարանն այսօր հրապարակելու էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ իր որոշումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը» օգոստոսի 29-ից ՍԴ-ն տեղափոխել էր սեպտեմբերի 3։
Սակայան այսօր որոշումն այդպես էլ չհրապարակվեց։ Այն տեղափոխվեց վաղը։
Նշենք նաև, որ այսօր ակցիա էր ՍԴ-ի դիմաց՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։