Արմեն Տանանյանը հրաժեշտ է տվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անձնակազմին, նրան ճանապարհել են բուռն ծափահարություններով (տեսանյութ)
Այս թեմայով
- «Ռեանիմացիոն» 1 պացիենտի համար միջինը մոտ 1 մլն դրամ է ծախսվում. Արսեն Թորոսյան
- Պատվաստանյութի համար բանակցություններ ենք սկսել թե արտադրողների, թե հավաքական գնորդների հետ. Արսեն Թորոսյան
- Ձեր սրտի նախարարի ամենատևական աշխատավայրը եղել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն, որը Սորոսի գրասենյակից ստացել է 232.857$
- Ցինիզմ և ոչ ադեկվատ վարքագիծ. Արմեն Մուրադյանը փակագծեր է բացում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխավոր ուռուցքաբան Արմեն Տանանյանը, որին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, առանց բացատրությունների, ազատել է աշխատանքից, այսօր հրաժեշտ է տվել կենտրոնի անձնակազմին: Նրան ճանապարհել է բուռն ծափահարություններով:
«Ես Ձեզ բոլորիդ ասում եմ ցտեսություն, շնորհակալություն, հաջողություն, լավ մնաք և առողջ լինեք»,-հրաժեշտի խոսքում ասել է Արմեն Տանանյանը:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխավոր ուռուցքաքաբան Արմեն Տանանյանին։
Արմեն Տանանյանը 2007թ․–ից Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենն էր, իսկ 2014 թ․-ից զբաղեցնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը: