Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում կապիկն իր սրած քարով կոտրել է վանդակի ապակե պատնեշը
Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում կապիկը իր սրած քարով կոտրել է վանդակի ապակե պատնեշը: Այս մասին հայտնել է The Independent-ը:
Կենդանաբանական այգու աշխատողների խոսքերով՝ այս կապիկը յուրահատուկ է: Նա խելացի է և գիտի՝ ինչպես օգտագործել գործիքները:
Միջադեպից հետո կենդանաբանական այգու աշխատակիցները տարածքից հեռացրել են բոլոր քարերը:
Monkey smashes glass barrier in its enclosure using a rock it 'sharpened' pic.twitter.com/95CFnQ0vNO
— The Independent (@Independent) August 30, 2019