ԱՄՆ-ը զգուշացրել է Վրաստանում գտնվող իր քաղաքացիներին
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում ԱՄՆ-ի քաղաքացիներին ձեռնպահ մնալ, այսպես կոչված, Հարավային Օսիայի և Թբիլիսիի կողմից կառավարվող վարչական տարածք այցելություններից: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
Այս մասին ասված է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների տեղաշարժն այդ ուղղությամբ կսահմանափակվի։
Դիվանագիտական առաքելությունը ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տալիս հետևել տեղական ԶԼՄ-ներին։