Սամվել Ալեքսանյանը կաշա՞ռք է տվել ոստիկանին. (տեսանյութ)
Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և դիմել է ոստիկանությանը՝ ակնարկելով, որ «Մալաթիա մոլ»-ի հրդեհի ժամանակ գործարար Սամվել Ալեքսանյանը կաշառք է առաջարկել ոստիկանին:
«ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia կաշառք առաջարկելը պոզով պոչով չի լինում։
ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն պատիժ է սահմանվում ոչ միայն կաշառք վերցնելու, այլ նաև՝ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու համար:
ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով»,- գրել է նա: