Ստամբուլում ձերբակալել են Թուրքիայում Գյուլենի պատասխանատուին
Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման պատասխանատու Մ.Յ.–ն։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլում ոստիկանները Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ հատուկ գործողությունների շրջանակներում ձերբակալել են Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման պատասխանատու Մ.Յ.–ին, նրա կնոջը՝ Գ.Յ.–ին, դստերը՝ Բ.Յ.–ին։
Ոստիկանները նրանց տանը խուզարկության ժամանակ հայտնաբերել են մեծ քանակությամբ գումար եւ թվային կրիչներ։