Բաքվի համբերությունն անսահմանափակ չէ. Ադրբեջանը պատասխանել է Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարության, որում վերջինս Բաքվին սպառնալիք էր անվանել Արցախի և Հայաստանի համար:
Բաքվի խոսքերով, Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչ է ուզում՝ խաղաղություն, թե՝ էսկալացիա: Ադրբեջանական կողմը հայկական իշխանություններին մեղադրել է գիտակցաբար իրավիճակը լարելու մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նաև նշվում է, որ Բաքվի համբերությունն անսահմանափակ չէ, և ադրբեջանական իշխանությունները երբեք չեն համաձայնվի գոյություն ունեցող ստատուս քվոյի հետ: