Արթուր Վանեցյանի ճեպազրույցը ԱԱԾ-ի մոտից. (տեսանյութ)
Այս թեմայով
- Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
- «Գագիկ Խաչատրյանն իր բուժումն ու բուժզննումը կարող է կազմակերպել օտարերկրյա բժիշկների կողմից, Հայաստանում». ՀՀ կառավարություն
- Գագիկ Խաչատրյանի գործով ակնհայտ անօրինականությունները շարունակվում են
- ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն օգոստոսի 27-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում տեղի ունեցող խուզարկությանը: Նա հայտնեց՝ Գագիկ Խաչատրյանին դեռ չեն ձերբակալել:
«Վաղ առավոտից Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում»,- ասաց նա:
Վանեցյանը հայտնեց՝ դեռևս շարունակվում է խուզարկությունը, և խուզարկության ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի: