Պաշտոնյաների վարորդները և քարտուղարուհիները հնարավոր է` հայտարարագիր ներկայացնեն. արդարադատության նախարար
Այս թեմայով
- Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը
- Քաղաքացիները ակցիա են անում՝ ի նշան Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի. (տեսանյութ)
- «Լիդիան»-ը կարողացել է Նիկոլ Փաշինյանին դարձնել իրենց կարեւոր քարոզիչը. բնապահպան
- Ամուլսարում վիճակը կրկին լարվեց. բռնի ուժով բերման են ենթարկվում ակցիայի մասնակիցներ
Պաշտոնյաների վարորդները և քարտուղարուհիները ևս պետք է հայտարարագիր կներկայացնեն, եթե անհրաժեշտ լինի: Այս մասին այսօր`օգոստոսի 25-ին, ԱԺ-ում Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-22 թթ. ռազմավարության քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանի հարցին:
«Այս մարմինը, ենթադրում եմ, որ անպայման անդրադառնալու է նաև մինչև հիմա ներկայացված բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերին: Տվյալ պաշտոնյայի մինչև ո՞ր ազգակցական շրջանակն է ներգրավվելու պարտադիր հայտարարագիր ներկայացնողների մեջ, որպեսզի մենք արդյունքում աբսուրդի չհասնենք, մեր արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հրապարակման մեջ նշված է եղել, որ պաշտոնյաների վարորդները և քարտուղարուհիները ևս պետք է հայտարարագիր ներկայացնեն, նաեւ պաշտոնյայի հայտարարագրում առանձին տեղ է լինելու նրա բանկային հաշիվների հետ կապված»,- ասաց Զոհրաբյանը:
Նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ հայտարարագիր ներկայացնողների շրջանակը կընդլայնվի, եւ ոչ միայն պաշտոնյայի հետ համատեղ բնակվողները կներկայացնեն հայտարարգիր, այլ նաեւ ծնողները, երեխաները եւ հարազատ եղբայրները, իսկ վարորդների եւ գործավարների մասով հայտարարագրումը կիրականացվի ըստ անհրաժեշտության:
«Վարորդների եւ գործավարների մասին խոսելիս գործ ունենք իրավիճակային խնդրի հետ, մասնավորապես, եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կվերլուծի եւ որոշակի անհմապատասխանություններ կհայտնաբերի, կամ որոշակի տեղեկություններ ձեռք կբերի, որ տվյալ պաշտոնատար անձը ձեռք է բերել գույք իր գործավարի կամ վարորդի անունով, այդ ժամանակ նաեւ կպահանջվի հայտարագիր տվյալ վարորդից»,-ասաց նախարարը` նշելով, որ եթե նման դեպք բացահայտվի` պատասխանատվության կենթարկվի թե պաշտոնատար անձը, թե վարորդը կամ գործավարը:
Նարիա Զոհրաբյանը հարց ուղղեց, թե արդյոք քննարկվել է հակակոռուպցիոն կոմիտեի դատավորների աշխատավարձը:
Նախարարի խոսքով` աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում և հնարավոր է՝ ներգրավվեն միջազգային դոնորներ, որոնք գումարը կփոխանցեն պետական բյուջե և պետական բյուջեյից աշխատավարձերի փոխանցում կլինի: