«Հաղթանակած» հավաքի 4-րդ օրվա հետաքրքիր ակնթարթները՝ մեկ հոլովակում
Շուշիում շարունակվում է «Հաղթանակած» համահայկական հավաքը։
Ճամբարականների համար հավաքի չորրորդ օրն «Արցախի խնդրի քաղաքական ենթատեքստը» թեմայով բանախոսություն ներկայացրեց Անդրանիկ Թևանյանը:
«Հաղթանակած 2019» հավաքին հյուրընկալվեց նաև Երվանդ Բոզոյանը, ով խոսեց «Արցախի բանակցային գործընթացի պատմությունը և փիլիսոփայությունը» թեմայով:
Պահպանելով ազգայինն ու գեղեցիկը` «Հաղթանակած 2019» հավաքում որոշվեց նորաձևության մրցույթի լավագույն ճակատը: Մասնակիցներին առաջադրված էր ստանալ նորաձև կերպար` պահպանելով ազգայինն ու շեշտադրումը դնելով արմատների պահպանմանը: Ստեղծագործ մտքի արդյունքում ստացվել էին երեք տարբերվող և յուրահատուկ զգեստներ:
Մանրամասները և չորրորդ օրվա ամփոփումը՝ տեսանյութում։