«Մալաթիա մոլի» շենքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (ուղիղ)
Այս թեմայով
- «Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է (տեսանյութ)
- Մալաթիայի հրդեհից թունաբանական բաժին տեղափոխվածները շուտով դուրս կգրվեն
- «Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում. ուղիղ
- Վա՞տ եմ արել, որ եկել եմ, ամեն դեպքում` ես ՀՀ ոստիկանապետն եմ, հարկ համարեցի այստեղ գտնվել. Վալերիյ Օսիպյան (տեսանյութ)
«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Հրդեհի վայրում է նաեւ «Մալաթիա մոլի» սեփականատեր, գործարար Սամվել Ալեքսանյանը:
Նշենք, որ լուսադեմին հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Երեկ՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, որոնց թիվը վերջին տվյալներով 10 է:
ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ուշ երեկոյան նշել էր, որ հրդեհաշիջմանը մասնակցում է 22 մեքենա. «Աշխատանքներում ներգրավված են 420 հրշեջ, որոնց աշխատանքը ես դիտարկում եմ հերոսական: Երբ նայեք կրակից դուրս եկող հրշեջների դեմքին, կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը»: