Աբխազիայում նախագահ են ընտրում
Աբխազիայում մեկնարկել են նախագահի ընրությունները: Պետական բարձրագույն պաշտոնին հավակնում են 9 թեկնածուներ, այդ թվում եւ հանրապետության գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան:
Աբխազիայում բացվել են նախագահի ընտրության համար նախատեսված ընտրատեղամասերը: Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության ԿԸՀ-ն:
-Ամբողջ Աբխազիայում Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից սկսվել է քվեարկությունը,- ասել է ԿԸՀ ներկայացուցիչը:
Հանրապետությունում անկախությունից հետո 7-րդ անգամ են ընտրում նախագահ: ԿԸՀ տվյալներով ընտրություններին հետեւելու համար ժամանել է ավելի քան 100 միջազգային դիտորդ:
Top-News.am