Եղիսաբեթ II-ը դժգոհել է Թրամփից
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը դժգոհել է, որ Թրամփը փչացրել է Բուկինգեմյան պալատի դիմացի մարգագետինը:
Նա Ավստրալիայի վարչապետ Սկոթ Մորրիսոնին դժգոհել է, որ Դոնալդ Թրամփի ինքնաթիռները փչացրել են պալատի դիմացի մարգագետինը:
Նրա խոսքերով հունիսի սկզբին Թրամփի Մեծ Բրիտանիա այցի ժամանակ նրա ուղղաթիռները օրական երկու անգամ վայրէջք էին կատարում պալատի առաջ եւ տրորել են խոտը: Այս մասին հայտնում է բրիտանական Sunday Times-ը:
-Նայեք իմ մարգագետնին: Այն ամբողջովին փչացել է,- դժգոհել է թագուհին:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Թրամփի հետ հանդիպումից հետո Եղիսաբեթ II-ը հայտարարեց, որ կցանկանար, որ ԱՄՆ-ն եւ Միացյալ Թագավորությունը շարունակեն մերձեցումը:
Top-News.am