Թալանել են ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի Porsche Cayenne-ը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 23-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով։
Ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Արամ Ղ-ն և հայտնել, որ օգոստոսի 22-ի ժամը 22։30-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 09։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 13 PN 003 համարանիշի ավտոմեքենայի առջև լուսարձակները գողացել են։
Արամ Ղ-ն աշխատում է ՀՀ ՊՆ նախարարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ։