Աշտարակում գտնվող բետոնի արտադրամասում մարդ են սպանել. մանրամասներ
ArmDaily.am-ի տեղեկություններով երեկ Աշտարակում գտնվող բետոնի արտադրամասում մարդ են սպանել: Փորձեցինք տեղեկությունները ճշտել ոստիկանությունից, որտեղից մեզ փոխանցեցին.«Օգոստոսին 23-ին ժ.13.15-ին «Աշտարակ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Աշտարակ-Սասունիկ ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող բետոնե արտադրամասում տղամարդ է մահացել:Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժ.13.00-ի սահմաններում 1961թ.ծնված Երևանի բնակիչ տղամարդը Աշտարակ-Սասունիկ ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող՝ դեռևս չգործող բետոնե արտադրամասում, էլեկտրական զոդման սարքով աշխատելու ժամանակ անզգուշաբար ընկել է բետոնե խառնիչի մեջ և ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն»: