Բելառուսը քննարկում է ամերիկյան նավթ գնելու հնարավորությունը
Բելառուսը առաջին անգամ քննարկում է ամերիկյան նավթ գնելու հնարավորությունը՝ փորձելով նվազեցնել իր կախվածությունը դաշնակից և հարևան Ռուսաստանի մատակարարումներից:
Բելառուսական նավթային պետական ընկերությունը ամերիկյան նավթի ձեռքբերման հարցով համագործակցում է հայտնի լոբբիստ Դեյվիդ Ջենկարելիի հետ, որն էլ Միացյալ Նահանգներում ներկայացնելու է Մինսկի շահերը:
Ամերիկյան նավթի նկատմամբ Մինսկը հետաքրքրություն է դրսևորում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության շրջանակում ինտեգրացիան խորացնելու Մոսկվայի ջանքերի ֆոնին: Այդ նախագիծը գործում է ավելի քան երկու տասնամյակ՝ հիմնականում թղթի վրա: