Ուկրաինայում կրակոցներից հայ է վիրավորվել
Ուկրաինական Կրոպիվնիցկի քաղաքում անհայտ անձանց բացած կրակահերթից հրազենային վնասվածք է ստացել 54 -ամյա Անդրանիկ Մարտիրոսյանը: Կրակ են բացել ոստիկանական մեկուսարանի մոտ կանգնած մարդկանց ուղղությամբ: Կրակոցներից մահացել է մարզային ոստիկանության պետի տեղակալ, փաստաբան Ալեքսանդր Իվանովը, իսկ նրա կողքին կանգնած Անդրանիկ Մարտիրոսյանը վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Նա ձեռքի ծանր վնասվածք է ստացել և վիրահատվել: Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ իրականում հենց նա է եղել մահացու կրակոցի թիրախը:
Անդրանիկ Մարտիրոսյանը մեկուսարանի մոտ է եղել տեսակցելու համար որդուն՝ Արսեն Մարտիրոսյանին, որը կասկածվում է ռազմական գործողություններին մասնակիցներից մեկի սպանության մեջ: Մինչ այս Անդրանիկ Մարտիրոսյանի նկատմամբ մեկ այլ մահափորձ էր կատարվել:
Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Կրակահերթի մասնակիցներին գտնելու համար հետախուզում է հայտարարված: