«Սա ի՞նչ կուլտուրա է, ո՞նց կարելի ա էսքան արհամարհել ժողովրդին». Ջերմուկցիները դժգոհ են Ջերմուկում Փաշինյանի հանդիպումների ֆորմատից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցը Ջերմուկում շարունակվում է: Մինչ վարչապետը շրջում է բնակարաններով՝ կարծիքներ հարցնելով Ամուլսարի մասին, մի խումբ ջերմուկցիներ բողոքի ակցիա են իրականացնում դրսում:
Ջերմուկցիներից մեկը վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին բողոքեց, որ ժամանել են Ջերմուկ՝ առանց այդ մասին նախապես հայտնելու: