Այսօր՝ 09 հուլիսի 2020թ., 00:00
Սա թավշյա ցեղասպանություն է Ինչպես է Սաակաշվիլին Վրաստանում մի գիշերվա ընթացքում փորձել ամուսնացնել միլիարդատեր Բերեզովսկիին, սակայն հարսնացուն վերջին պահին «փախել» է (տեսանյութ) Սա է մեր ու այս քաղաքական իշխանության տարբերությունը Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող քաղաքական և իրավական քննության առարկա չդառնալ Գագիկ Ծառուկյանի հետ առերեսման ժամանակ հաստատվեց, որ մեր պնդումները ճիշտ էին Շաքե Իսայանի ճեպազրույցը (տեսանյութ) Ալեքսանդր Ազարյանը չենթարկվեց պատասխանատվության Ռոբերտ Քոչարյանը աջակիցների եւ համակիրների հետ քննարկում է ունեցել Այն, որ արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգելով չենք տեսնում համավարակի դեմ պայքարում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին Իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե իբր Եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու Դիմումատուների խնդրանքը Կրթական ոլորտի այսօրվա բացերը մի օր կարտացոլվեն մեր պետական կառավարման համակարգում, բանակում. Արմեն Գևորգյան Ինձ համար ցավ է եկեղեցուն խնդրողի դերում տեսնելը… Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին «Պատվաստանյութ կա». Արսեն Թորոսյան Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 142-ի, բուժվել են 113-ը Հանդիպման լավագույն խաղացող ճանաչված Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Բերման ենթարկվելու պահին տղամարդը ոստիկաններին սպառնացել է հրացանով. վերջինս ձերբակալվել է Ի՞նչ է նշանակում ՍԴ դատավորների վերաբերյալ Եվրադատարանի որոշումը․ մեկնաբանում է սահմանադրագետը 8,85 մլն դոլար «Լիճք» ենթակայանի վերակառուցման համար. «Սա Արցախի էներգետիկ անվտանգության հետ է կապված» Արցախում առաջիկա հինգ տարիներին կիրականացվեն մինչև 400 կմ ասֆալտապատման աշխատանքներ Զեյթունում ԱԱԾ շենքը կօտարվի մրցույթով. Նվազագույն գինը՝ 2 մլրդ դրամ է. 50 %-ը կուղղվի ԱԱԾ-ի բնակարանային խնդիրներին Ինչպե՞ս օգտակար եւ որակյալ պաղպաղակ ընտրել Մահացել է Կոտ-դ'Իվուարի վարչապետը Բելգրադում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետևանքով տուժել են 19 ոստիկան և 17 ցուցարար ՀՀ բոլոր ԲԿ-ների կառավարումը կտրվի Առողջապահության նախարարությանը. այդպես կլինի նաև հետագա արտակարգ դրությունների ժամանակ Հայաստանի կորսված հնարավորությունը. ոսկին թանկացել է ավելի քան 10 տոկոսով «Շանգրի լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից․ 700 նոր գործազուրկ Հայաստանում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 526-ով, բուժվածներինը՝ 573-ով, գրանցվել է մահվան ևս 14 դեպք «Ահռելի» չղջիկի լուսանկարը քննարկումների առիթ է տվել համացանցում (լուսանկար) Աստղաֆիզիկոսները համարում են, որ դեպի Մարս առաջին մարդկանց պետք է ուղարկել Վեներայով Մխիթարյանի եւ Վերետուի գոլերը կամային հաղթանակ բերեցին «Ռոմային» (տեսանյութ) Սլովենիայում հրկիզել եւ ապամոնտաժել են Մելանիա Թրամփի արձանը Փաշինյանը հաշվի չի առնում, որ միշտ մեղավոր է նա, ով սին հույսեր է տալիս, այլ ոչ թե նա, ով հավատում է Դուք պատկերացնո՞ւմ եք այս վայ-կառավարիչների ընկալման մակարդակն ու մտահորիզոնը Համավարակը չի կարող արդարացում լինել ժողովրդավարական սկզբունքների խախտման համար. Մերկել Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցակացման հարցը Իշխանության հակառուսական սեգմենտը Փաշինյանին ամեն կերպ համոզում է, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին» Սկանդալ Ֆրանսիայում․ ՄԻԵԴ դատավորները ինչ-որ կապեր ունեն Ջորջ Սորոսի հետ ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել․ Հաշվեքննիչ պալատի վերահսկողության արդյունքները Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն․ հանձնաժողովում ոչ բոլորն են կողմ դրան Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Տրետի պալյոտ նա լունու» Հանգստյան օրերին իշխանության ներսում բավականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել Վերաքննիչը Ծառուկյանի հարցով կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. Արարատ Միրզոյանն ասել էր՝ ամեն լավ կլինի ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են. ինչ է սպասվում «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորներին Վարազդատ Կարապետյանը շատ է մեկուսացել խմբակցությունից. Որն է պատճառը Ընդդիմադիր լինելը Հրայր Թովմասյանին Վահագն Հովակիմյանով փոխարինելու մեջ չէ ՀԱԿ ներկայացուցիչներն աառաջարկում են վերադառնալ նախագահական համակարգին. Փաշինյանը դեմ է Այն, ինչում մեղադրում են Ազարյանին բացարձակ կարգապահական խախտման տարրեր չի պարունակում ՄԻԵԴ-ը ՍԴ 3 դատավորի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքի խախտման մասով դիմումները վարույթ է ընդունել Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. Երեմ Սարգսյան Յուքոմի բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են. Հակոբ Արշակյան Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության Հոնկոնգում բացվել է ՉԺՀ հատուկ ծառայությունների պաշտոնական ներկայացուցչությունը Ո՞ւմ էր ուղղված վերջին ձեռագիր նամակն ու ե՞րբ է արտասվել վերջին անգամ. «20 փաստ» Լիլի Մորտոյի մասին Հունաստանի վարչապետ․ «Թուրքիայի հետ հարաբերություններում մեզ միջնորդներ պետք չեն» ՊՍԺ-ն պատրաստ է Մբապեին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը ՌԴ-ն եւ Թուրքիան համաձայնեցնում են մոտեցումները, որոնք թույլ կտան հրադադար հայտարարել Լիբիայում․ Լավրով Ռումինիան արձանագրել է մեկ օրում կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լրացուցիչ մանդատ չի ստանա Բովանդակային փոփոխություն չի լինելու․ Մակունցը՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մասին ՀՀ կառավարությունն ուղարկել է ՄԻԵԴ-ի հարցերի պատասխանները. որոշումն ակնկալվում է այս շաբաթ Ղրղզստանի վարչապետը հանձնարարել է արձակուրդներից հետ կանչել բոլոր բուժաշխատողներին Հիմա եթե չկա թափուր մանդատ, ԿԸՀ-ն ո՞ր մանդատը պետք է տա ձեզ. Մուկուչյանը՝ Խաժակյանին Ռուսաստանն ավելի քան 600 ԹԱՕ սարքեր է ուղարկել մի շարք երկրներ Եղանակը Հայաստանում. ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրեւներ եւ քամու ուժգնացում 200.000 տոննայի չափով ակնկալվող բերք ունենք. Արման Խոջոյան Կորոնավիրուսով վարակված՝ «Իմ քայլի» ատգամավորից 2-ը առողջացել են Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը «Գյուղում նստած եմ, ոչինչ չգիտեմ». Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը հրաժարական է տվել երկրում կորոնավիրուսի տարածման ընթացքին «չհետևելու» պատճառով Բանակում զոհված զինծառայողների կանանց եւ ծնողներին անվճար կրթություն կառաջարկեն ԱՄՆ ԱՆ-ը եւ հետախուզությունը հետաքննում են թալիբների հետ ՌԴ ենթադրյալ կապի մասին տեղեկության արտահոսքը «Փաշինյան, կերար ժողովրդին, հերիք ա, հեռացիր… օղի թորելու սարքն էլ հետդ կտանես». Գևորգ Պետրոսյան Bloomberg. Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է արգելափակել TikTok-ը Մինչ օրս 18․000 վարկ է տրամադրվել գյուղոլորտին պետական օժանդակության ծրագրերով՝ ընդհանուր 37 մլրդ դրամի. Արման Խոջոյան Ուկրաինան խզեց Ռուսաստանի հետ 2012-ին կնքված հակաահաբեկչական հուշագիրը
Հարցում

Ես պատրաստ եմ լինելու Հայաստանի պատմության մեջ միակ պատասխանատվության ենթարկվողը․ Ռուբեն Հայրապետյան

Ռուբեն Հայրապետյանը ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը թողնելուց հետո հրաժեշտի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով իր սկսած բարեփոխումներին եւ իր պաշտոնանկության պատճառներին։

Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․


«Հարգելի՛գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ,

թեև շատերի համար կարող է անսպասելի թվալ, բայց ուզում եմ՝ վստահ լինեք, որ երեկ և այսօր իմ կյանքի ամենաուրախալի օրերից են։ Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես ունեմ նման տարօրինակություններ։ Աշխատանքային գործունեությանս ընթացքում, իհարկե, եղել են գովեստի և աջակցության խոսքեր, սակայն այդքան բարձր գնահատականներ կատարածս աշխատանքին և այսպիսի մասսայական արձագանք ինքս չէի ակնկալում։ Այս ընթացքում տարբեր մարդկանց կողմից շատ է շահարկվում «բարեփոխումներ» հասկացությունը և կիրառվում այնպիսի համատեքստում ու խոսվում այնքան թեթևությամբ, կարծես դա ձեռքի մեկ շարժում է, որ մարդը, արթնանալով առավոտյան, կարող է անել կամ չանել։ Տպավորություն է ստեղծվում, որ դա հերթական գործընթաց է, և բոլորս ապրում ենք համատարած բարեփոխումների և բարեփոխիչների իրականությունում։ Միգուցե իմ կարողությունների պակասով է պայմանավորված, որ ինձ թեթև չի տրվել, բայց համակարգի իրական բարեփոխումներ անելու համար պետք է կյանքդ նվիրես, չվախենաս ոչնչից, պատրաստ լինես կամայական սցենարի, պատրաստ լինես կռիվ տալու մինչև վերջ և անգամ զոհաբերելու ինքդ քեզ։

Այս պահին ես ուրախ եմ ու հպարտ, որ կարողացել ենք իրապես անշրջելի գործընթաց սկսել ոչ միայն ՀՊՏՀ-ի, այլև ամբողջ բուհական համակարգի համար։ Մենք հսկայական ու տարիների ընթացքում կարծրացած սառցաբեկոր ենք փշուր-փշուր արել, և եթե անգամ այդ փշուրներից մեկը պետք է ինձ վնասի, ապա ես պատրաստ եմ, որովհետև, միևնույնն է, սառցաբեկորն արդեն չկա. ուսանողներն այլևս չեն հանդուրժելու մասնագիտության ու դասընթացի հետ կապ չունեցող դասախոսների գոյությունը լսարանում, 80 րոպեների անիմաստ վատնումը, ծնողների կամ սեփական քրտինքով վաստակած գումարի փոշիացումը։ Դժգոհություն արտահայտող նման մակարդակի դասախոսները, իհարկե, իմ բացակայությունից կօգտվեն և սեպտեմբերից մուտք կգործեն լսարան, սակայն, վստահ եմ, որ դա չի կարող հարատևել։

Ուրախ լինելով հանդերձ՝ շատ եմ ափսոսում նաև այն մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր և շոշափելի, ափսոսում եմ ամեն մի ծրագիր և համալսարանական նորույթ, որ գիշերուզօր աշխատանքի արդյունքում նախատեսել էինք գործարկել սեպտեմբերից։

Ատենախոսությանս վերաբերյալ աղմուկը, իսկապես, անարդարության ու խտրականության ծայրահեղ դրսևորում էր։ Սակայն, չեմ ուզում նաև, որ թիրախները ուղղվեն դեպի նախարարություն կամ նախարարին։ Չարանենգ մարդիկ իրենց ագրեսիվ ու հետևողական աղմուկով կարողացան հասարակության մեջ ուռճացված բացասական ընկալումներ ձևավորել։ Եվ հետևաբար, հարվածի տակ չդնելով նախարարությանը, ինքս ընդգծել եմ, որ եթե այդ նախկին փտած ու կատարելապես ձախողված համակարգում, որտեղ շատերը վճարում էին 5-10 հազար դոլար ու չէին էլ իմանում, թե ինչպես պաշտպանեցին, ատենախոսությունները գնում էին կրպակներից և փոխում տարեթվերը, մասնագիտական խորհուրդները մասսայաբար կաշառք էին վերցնում ու անգամ չէին լսում ատենախոսի ելույթը, սելեկտիվ կերպով միակ տուժողը ես պետք է լինեմ, որովհետև տեսական հատվածում թարգմանաբար օգտագործված նյութերի հղումներ են բացակայում, ապա այո՛, ես պատրաստ եմ լինելու Հայաստանի պատմության մեջ միակ պատասխանատվության ենթարկվողը։

Ի դեպ, այս առումով ևս ափսոսում եմ այն աշխատանքը, որ սկսել էինք համալսարանում, որի արդյունքում ամբողջովին մաքրվելու էին նախորդ համակարգին բնորոշ բոլոր նման արատները, և համալսարանականները կարողանալու էին մասսայաբար հրապարակումներ ունենալ ազդեցության գործոն ունեցող հեղինակավոր ամսագրերում։ Այս առումով կրկին սկսել էի ինձնից և շարունակելու եմ այդ գործընթացը ամբողջ կյանքիս ընթացքում։ Սակայն, եթե նախկին դեգրադացված համակարգում առկա բոլոր խնդիրները գերակա են այն ամենին, ինչ անում ենք ներկայում և շարունակելու ենք զարգացնել ապագայում, ապա դա ևս տեսակետ է, որը պետք է հարգել։

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ամիսներ շարունակ աշխատանքի խմբային բաժանումով նենգ դավադրություններ կազմակերպեցին իմ դեմ և մեծ հաղթանակ են համարում այս իրադարձությունը։

Իսկ մեր ՀՐԱՇՔ ուսանողներն ու շրջանավարտներն այնքա՜ն հզոր են, որ վերացնելու են կամայական նենգություն ու ստորություն. ես առավել քան վստահ եմ»։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 21-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Ռուբեն Հայրապետյանը կթողնի ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը։ Իսկ այսօր նախարարի հրամանով պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը:

Նշենք նաեւ, որ որ մի խումբ դասախոսներ բողոքի ակցիաներ էին իրականցնում Ռուբեն Հայրապետյանի դեմ՝ դժգոհելով նրա կազմակերպած որակավորման մրցույթի պայմաններից, երիտասարդ դոկտորին նրանք մեղադրում էին նաեւ գրագողության համար։

 

 

website by Sargssyan