1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 սեպտեմբերի 2019թ., 00:00
Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանին իմքայլականները դժվար հասկանան Կլիմայի փոփոխությունը կարող է ապագա պատերազմների պատճառ դառնալ. Բիլ Գեյթս Դատարանների դռները փակելու 2-րդ սերիան են մշակում Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են Փնտրվում է նախագահ կամ ինչով է զբաղված Արմեն Սարգսյանը Փաշինյանը կգնա՞ «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» ճանապարհով Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. (տեսանյութ) Հնարավոր չէ ամեն անգամ դուրս գալ փողոց. անհրաժեշտ է կառուցել համակարգի նկատմամբ հավատ. ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերն Վանաձորցի քրեական հեղինակություն է բերման ենթարկվել․ նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով Տպավորություն է, որ ԼՀԿ-ն, լինելով ընդդիմություն, քողարկված ձևով աշխատում է Փաշինյանի հետ. Երվանդ Բոզոյան Անդրանիկ Թևանյան. «Պաշտպանյալը թուլացել է և դարձել ագրեսիվ. ցնցումներ են սպասվում» (տեսանյութ) Վահե Գրիգորյանը ծանր փորձության առաջ է կանգնեցրել «Իմ քայլին» Ո՞վ կփոխարինի Վալերի Օսիպյանին. Քննարկվում է մեկ հավակնորդի անուն Ցուգցվանգ՝ «Իմ քայլի» նիստում. Վլադիմիր Վարդանյանը «պարյադըչնի» մարդու համբավ ուներ Էրդողանի կուսակցությունը դանդաղ խորտակվում է․ տասնյակ հազարավոր մարդիկ լքում են ԱԶԿ-ն Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը. Քննարկվելու են գործնական ծրագրեր Քոչարյանի գործը դարձել է հեղափոխության իմաստը․ Ստեփան Դանիելյան Դատարանը հաստատեց՝ քաղաքական հետապնդման գործիք է իշխանության ձեռքին «Իմքայլականները» որոշել են ոչնչի առջեւ կանգ չառնել. վերադառնում ենք «մեր դեմ խաղ չկա»-ի՞ն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է գրել «Իմ քայլի» պատգամավորի կինն ԱԺ նախագահի ռեֆերենտ է նշանակվել Բակո Սահակյանին հարցաքննության են կանչել․ մանրամասներ «Մարտի 1»-ի գործից Աղվան Գառնիկիչին կձերբակալե՞ն. «նա չի կարող անմասն լինել» Նիկոլ Փաշինյանը Գյումրիում, Սերժ Սարգսյանը՝ Լոռիում «Բարսելոնան» մի կերպ պոչը քարշ տվեց Դորտմունդից Երգիչ Գրիգոր Աղախանյանն ավտովթարի է ենթարկվել (լուսանկարներ) Այդ պարզ հարցերին վարչապետի աշխատակազմը 5 աշխատանքային օրվա ընթացքում չի կարողացել պատասխան գտնել Կայծակը երկու անգամ հարվածել է ընթացող մեքենային (տեսանյութ) Պորոշենկոն քնել է Գերագույն ռադայի նիստի ժամանակ (տեսանյութ) Անվտանգության խորհրդի նիստը հարթ չի անցել.Օսիպյանը դիմում է գրել Չինաստանը 400 մլրդ դոլարի չափով վարկային գիծ է բացել Իրանի հետ առեւտրի համար Բորիս Ջոնսոնն ու Անգելա Մերկելը որոշել են հավաքական պատասխան տալ սաուդական նավթային օբյեկտների վրա հարձակումներին Ժիրինովսկին առաջարկել է ուսումնական տարին սկսել հոկտեմբերից Սկանդալային պաշտոնյային Արսեն Թորոսյանը նշանակել է բարձր պաշտոնի Բյուջեից ՔՊ–ականների շրջագայություններին հատկացվում է 1մլն եվրո. սա բոլորիս հաշվին ֆռֆռացող շրջիկ կրկես է. Աշոտյան Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք Ներկայացվել է Էդվարդ Սնոուդենի «Անձնական գործ» գիրքը Վրաստանի նախագահը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում «Պատկերացնո՞ւմ եք դատավորի վիճակը, որը տեսել է, թե ինչպես են վարվում դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ»․ Վ․Սողոմոնյան «Սև խաղող են ճզմել և ինչ-որ պատկերներ են նկարել փոշու վրա, պատուհանները մինչև վերջ փակել են մուգ վարագույրներով». ռեկտորը՝ սատանիստական խնջույքի մասին (տեսանյութ) Հարբած Օբամեյանգը գիշերային ակումբից հեռանալիս (լուսանկարներ) Ֆուտբոլիստներ Մամաևն ու Կոկորինը ազատ են արձակվել (տեսանյութ) «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին Արհեստական բանականությունը կստեղծի WCIT-ի օրհներգը Քոչարյանի փաստաբանները Վերաքննիչ բողոք կներկայացնեն միջնորդության մերժման վերաբերյալ Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել իր պաշտոնանկությունից հետո (տեսանյութ) Քոչարյանին գրավով ազատ արձակելու որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին Բանականության հետ խնդիրներ ունեցող ռեժիմից ազատվելուց հետո պետք չի կրկնել այդ նույն ռեժիմի սխալները Ինքնանստեցման տանող քայլեր Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով Ադրբեջանում լուրեր են տարածվում անհայտ հիվանդության համաճարակի մասին Քանի «ուռոդ» կա կառավարությունում Ռումինացի հեռուստահաղորդավարին տուգանել են Սերենա Ուիլյամսին կապիկի հետ համեմատելու համար Մարդիկ պետք է հարմարվեն ապրել կլիմայի գլոբալ փոփոխությունների պայմաններում. ԱՊՀ ՄԷԽ Նովոսիբիրսկի՝ վտանգավոր վիրուսներ պարունակող լաբորատորիայում պայթյուն է տեղի ունեցել Թութքի բուժման տարբերվող մեթոդներ կոլոպրոկտոլոգ Կարեն Շահնազարյանից Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ ԱԱԾ նախկին պետը ևս կարող է դառնալ մեղադրյալ Վարչապետն ու ԱԺ նախագահը բացահայտ ճնշում են գործադրել դատարանի վրա. Ալումյան Քոչարյանի գործի շրջանակներում գործադիրն ու օրենսդիրը պարբերաբար ճնշում են դատական իշխանությանը. Արամ Օրբելյան Վանեցյանն իր հայտարարությամբ դրսեւորեց մի որակ, որը խորթ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Հայրիկյան Ռուսաստանցի մտավորականներն աջակցություն են հայտնում ազատազրկված դերասանին «Սիրիայի բաժանումն ազդեցության ոլորտների անթույլատրելի է». Պուտին «Թուրքիան հետընթաց է ապրում, ներկայիս իշխանությունները բանակը քարուքանդ են արել». Քեմալ Քըլըչդարօղլու Հայկ Մարությանին շարունակում են հետապնդել քաղաքային խնդիրները․ «Մեդիա պաշտպան» ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի՝ կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ. Վանեցյան Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ Ո՞վքեր և ո՞ր լրատվամիջոցներն են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնելու ԱՄՆ Չփորձեն ինձ խաղերի մեջ ներքաշել. Վանեցյանը հրաժարականից հետո առաջին անգամ խոսեց Իշխանությունն ինքն իրեն դարձրեց մեկ քրեական գործի գերին. Երվանդ Վարոսյան Նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան «Հայփոստ» 5 աշխատակիցներ նպաստառուներից եւ թոշակառուներից կանոնավոր ստացել են 100-200-ական դրամ գումար. Դատախազություն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել այս ամսվա վերջին. Հիքմեթ Հաջիև Սերգեյ Դանիելյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնն է ուզում (տեսանյութ) Թուրքմենստանի նախագահը գիրք է հրատարակել ալաբայ շների մասին Ձեր որոշման պատճառը բարձրագույն պաշտոնյաների սպառնալիքն է․ Ալումյանը՝ դատավորին (տեսանյութ) Իրանական հինավուրց կայսրությունը հանգիստ սպասում է չինական 280 միլիարդ դոլարի ներդրմանը Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, որովհետև այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը․ ՍԴ անդամ (տեսանյութ)
Հարցում

Նիկոլը գործի է դնում «հավատարիմ սորոսականներին»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Կառավարությունն այսօր որոշել է պահուստային ֆոնդից 33,68 միլիոն դրամ հատկացնել… ոչ, չգուշակեցիք այս անգամ, խալի լվալու համար չէ, ոչ էլ Ամիրյան փողոցում խորոված անելու համար, այլ Արցախում ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելություն անցկացնելու համար։

Առաքելությունն անցկացնելը հանձնարարված է Դանիել Իոաննիսյանի դուքյանին և կոռուպցիայի դեմ պայքարող [կոռուպցիայի պահը կարևոր է] «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ին։

Սա տրամաբանական հարցեր է առաջացնում.

Ա. Ինչպե՞ս է կառավարությունը որոշել, որ հենց այդ երկու կազմակերպությունները պիտի ստանան ֆինանսավորում։ Այս հարցով որևէ մրցույթ չի հայտարարվել, ինչքանով որ ես տեղյակ եմ, թեպետ դիտորդական առաքելությունների իրականացման փորձ ունեցող բազմաթիվ կազմակերպություններ կան Հայաստանում։

Քանի որ չկա մրցույթ, ակնհայտ են կոռուպցիոն ռիսկերը, առավել ևս, որ Դանիել Իոաննիսյանը բավականին սերտ կապեր ունի Նիկոլի հետ, ինքն էլ իր հուշերում գրել է, որ անցյալ տարվա ապրիլին հեղափոխական վերխուշկայի հետ մասնակցել է որոշումների կայացմանը։

Բ․ Երկու կազմակերպությունն էլ իրենց ներկայացնում են որպես անկախ, անաչառ, իշխանությանն ամեն քայլին ամենայն զգոնությամբ հետևող և բացթողումների մասին բարձրաձայնող կառույցներ։ Բայց միաժամանակ պետությունից՝ Նիկոլի ըստ էության միանձնյա որոշմամբ, առանձնակի խոշոր գումար են ստանում։ Ինչպե՞ս են այդ կազմակերպությունները մնալու անկախ, եթե արտոնյալ ֆինանսավորում են ստացել իշխանությունից։

Ի դեպ, Իոաննիսյանի կազմակերպությունը դեռ շաբաթներ առաջ էր հայտարարել, որ Ստեփանակերտում մասնաճյուղ է բացում։ Տրամաբանական է ենթադրել, որ այն ժամանակ իշխանության հետ գործարք արդեն կար։

Հիմա այս ամենի քաղաքական ասպեկտների մասին։

1. Նիկոլն ամեն գնով ուզում է հնարավորինս շատ լծակներ կենտրոնացնել իր ձեռքում՝ Արցախում ներքաղաքական գործընթացները վերահսկելու և իր համար ցանկալի ուղղությամբ դրանք տանելու։ Ըստ այդմ էլ գործի է դնում «հավատարիմ սորոսականներին» և պետբյուջեի հաշվին առատորեն վարձատրում է իրենց։

2. Եթե Նիկոլն իսկապես մտածեր ոչ թե անձնական իշխանության ամրապնդման, այլ հայկական պետականության շահերի մասին, ապա ջանքերը կկենտրոնացրեր ոչ թե իր հետ սերտորեն փոխկապակցված ՀԿ-ականներին պետբյուջեի հաշվին Արցախ դեսանտավորելու, այլ միջազգային հնարավորինս շատ դիտորդներ Արցախ բերելու վրա, ինչը հաստատ կամրապնդեր Հայաստանի (ներառյալ Արցախի) դիրքերը բանակցություններում և ընդհանրապես միջազգային ասպարեզում։

Հ․Գ․ Անցյալ տարի հուլիսին Իոաննիսյանը Կարպիս Փաշոյանի հետ Ռազմինֆոյի և անձամբ իմ դեմ քարոզարշավ էին սկսել՝ թաքնվելով անանուն մի էջի հետևում (ու բռնվելով, որ առերևույթ իրենցից մեկն է այդ էջի ադմինը)։ Չեմ զարմանա, որ այս գրառումիցս հետո նորից փորձեն նույն հոտած թեմաները շրջանառել: Սա զուտ ի գիտություն…»:

website by Sargssyan