Չինաստանը Պենտագոնի «թիվ մեկ առաջնահերթությունն է». Մարկ Էսփեր
Չինաստանը Պենտագոնի «թիվ մեկ առաջնահերթությունն է», եւ Միացյալ Նահանգները Պեկինին «անչափ ուշադիր» է հետեւում, որպեսզի Ամերիկան ապահովագրի, Fox News-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը:
Սա Էսփերի առաջին հարցազրույցն է հուլիսին Պենտագոնի ղեկավարի պաշտոնին նշանակվելու պահից սկսած:
Երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Չինաստանը ներգրավված է «մարդկության պատմության մեջ մտավոր սեփականության ամենախոշոր գողությանը» եւ իր ռազմական ուժերն ընդլայնում է, «որպեսզի Միացյալ Նահանգներին դուրս մղի խաղաղօվկիանոսյան բեմահարթակից»:
«Ազգային պաշտպանական ռազմավարության մեջ շարադրված է, թե ինչու ենք մենք կարծում, որ նա վաղեմի ռազմավարական մրցակից է եւ այն ուժը, որը մաքսիմալացման քարոզչություն է անցկացնում, եթե ցանկանում եք, խաղաղօվկիանոսյան բեմահարթակում՝ լինի քաղաքկան, տնտեսական, թե ռազմական»,- հայտարարել է Մարկ Էսփերը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am