Պոմպեոն ընդունել է, որ «Իսլամական պետության» գրոհայինները մի շարք շրջաններում ուժ են հավաքում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդունել է, որ «Իսլամական պետության» գրոհայինները մի շարք շրջաններում ուժ են հավաքում, սակայն հավաստիացրել է, որ հարձակումներ գործելու գրոհայինների հնարավորությունները նվազել են:
«Դա բարդ է: Կան վայրեր, որտեղ այսօր ԻՊ-ն ավելի հզոր է, քան 3 կամ 4 տարի առաջ»,- ասել է Պոմպեոն CBS-ի հետ հարցազրույցում: Նրա խոսքով՝ ինքնահռչակված ԻՊ խալիֆաթը ոչնչացված է, եւ հարձակումներ իրագործելու նրա հնարավորությունները զգալիորեն բարդացել են: