1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 սեպտեմբերի 2019թ., 00:00
Թրամփը հրահանգել է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ Սա Նիկոլի մշտական ոճն է՝ գայթակղել, հետո օգտագործել մարդկանց, իսկ հետո տեղնուտեղը շպրտել Յոժը հիմա էլ ոստիկանապետի պաշտոնն է ուզում (տեսանյութ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի նախագիծը վաղը կլինի ԱԺ նախագահի մոտ. Մակունց Գագիկ Ջհանգիրյանն արդարացվեց. Վճռաբեկ դատարանը հրապարակել է որոշումը. Փաստինֆո Օսիպյանն ու Վանեցյանը չեն գոհացրել վարչապետին. Էդուարդ Աղաջանյան Մեկ մարդու իշխանության և հակակշիռների բացակայության ամենաուղիղ հետևանքն է. Հովհաննիսյանը՝ հրաժարականների մասին Եթե որեւէ դատավորի մեքենա հայտնվի գիշերային ակումբի կամ կազինոյի դիմաց, կթիրախավորվի. ԲԴԽ նախագահ Սպառնում էին ԱԱԾ-ն օգտագործել մեր դեմ. «Սանիթեք»-ի տնօրեն Ավարտվել է Սամվել Կարապետյանի ընտանիքի միջոցներով՝ Մայր Աթոռի վեհարանի հիմնանորոգումը ՔՊ վարչության նիստ է հրավիրվել (տեսանյութ) Արարատ Միրզոյանը մի քանի ամիս առաջ այլ կերպ էր մտածում, իսկ հիմա՝ այլ (Տեսանյութ) Պաշտոնները հավերժ չեն. Մակունցն իր համար նոր բացահայտում է արել Իմքայլականները Փաշինյանի գլխավորությամբ փորձում են ԱԱԾ պետ եւ ոստիկանապետ գտնել Նիկո՛լ, պատասխա՛ն ես տալու 200 միլիոն դրամ՝ մարտի 1–ի զոհերի հարազատներին Սորոսի վարձկաններին հրամայված է ամեն գնով շրջանառության մեջ դնել «պետության զավթում» բառակապակցությունը (լուսանկար) Արմեն Սարգսյանը «ազգային աղետ» է որակել ձմերուկի համով պոնչիկները Վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետն ազատվել է աշխատանքից Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական «Սա Նոր Հայաստանը բնութագրող կարեւորագույն ցուցանիշներից մեկն է». Փաշինյան Երաժշտական հարթակներ, ցուցահանդեսներ, գալա համերգ ու հրավառություն. Ինչպես է նշվելու Անկախության օրն այս տարի Օգոստոսին քաղաքապետարանը փոխանցել է նախատեսված գումարի միայն 32,5 %-ը. «Սանիթեք» Ռոհանին հայտնել է, որ Իրանի վրա ԱՄՆ ճնշման արդյունքը հասել է բարձրակետին եւ հիմա անկման է գնում «Երեւի հերթը ինձ էլ կհասնի». Պնախարարը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրվելու մասին Ռոնալդու․ Արժանի եմ ունենալ 6, 7 կամ 8 «Ոսկե գնդակ», որպեսզի Մեսիից բարձր լինեմ Թուրքիայի նախագահի որդու հիմնադրամը Ստամբուլի քաղաքապետարանից 1,2 միլիոն լիրայի «օգնություն» է ստացել Հանրապետությունում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով «Սատանան կրում է Պրադա» ֆիլմը կվերածվի մյուզիքլի. ներկայացման երաժշտությունը գրելու է Էլթոն Ջոնը «Միջնակարգ դպրոցն իսկական դժոխք էր». Վիկտորյա Բեքհեմը խոսել է դպրոցում «ֆիզիկապես և հոգեպես» ծաղրի ենթարկվելու մասին «Թունավորված» Մեգան Մարքլը համբավի փրկության համար դիմել է Քեյթ Միդլթոնին Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Վլադիմիր Գասպարյանն իրեն մեղավոր չի ճանաչել և մեղադրանքին լուրջ չի վերաբերում ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Իրերը հավաքեց ու դուռը փակեց. լուսանկար՝ Օսիպյանից Սեպտեմբերի 20-ից փոխվում է Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքների երթեւեկության կարգը «Լայնամասշտաբ արտագրություն է». ԲՈԿ նախագահը՝ ՀՊՏՀ նախկին ռեկտորի պաշտոնակատարի աշխատանքի մասին Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյանի հրաժեշտի խոսքը Վալերիյ Օսիպյանի օգնականը, ով մեղադրվում էր կաշառք ստանալու մեջ, վերակագնվել է աշխատանքի «Երազելը շատ լավ է». Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի Պնախարարի հայտարարության մասին «Վանեցյանի հրաժարականի հարցում գործ ունենք պատճառների մի ամբողջ մոզաիկայի հետ, այդ թվում՝ մոսկովյան գործոն». Դուբնով «Նիկոլ Փաշինյանի խոսքերին կպատասխանենք մարտադաշտում». Զաքիր Հասանով «Կոշ» ՔԿՀ պետը ձերբակալվել է Վալերի Օսիպյանին փոխարինող նշանակվեց Ծաղկաձորում մեկնարկում է Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը Խոշոր չափերի հափշտակություն եւ կոռուպցիոն չարաշահումներ՝ 2007-2015թթ. ընթացքում «Արմավիր» ՔԿՀ կառուցման գործընթացում Մի՞թե սա ական չէ բանկային համակարգի տակ Միջազգային կառույցներում ՍԴ շուրջ զարգացումներն առանց արձագանք չեն մնա Փենս․ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են պաշտպանել դաշնակիցների շահերը «Վեր կանգնե՛ք անձնական քինախնդրությունից». Միհրան Պողոսյանը՝ իշխանությանը Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Վալերի Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը Արգելված «պտուղը»` ձկան փառատոնին Նիկոլը պայթում է իր իսկ կողմից դրված ականների վրա. Կոնստանտին Տեր-Նակալյան Վիճակագրության հեղափոխական ոգին Սեպտեմբերի 20-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ ԱԽ նիստում այդ թեման անգամ չի շոշափվել. ԱԺ նախագահը՝ Վ․ Օսիպյանի հրաժարականի լուրերի մասին Ամուլսարի փակ ճանապարհները բացելու մասին վարչական դատարանի որոշում չկա. Նազելի Վարդանյան ՀՀ-ում կա 350 հազար աղանդավոր «Սանիթեքի» աշխատակիցները փորձեցին փակել փողոցը. Ոստիկանների հետ հրմշտոց սկսվեց Վանեցյանի հրաժարական. Պատճառներ եւ հետեւանքներ Նեթանյահուի կուսակցությունը զիջում է ընտրություններում մոտ կանգնած մրցակցին․ էքզիթ-փոլեր Հակահեղափոխականներն ու իմպերիալիզմի գործակալները աշխատավարձ են պահանջում Վանեցյանն իմ ընկերն է. Դավիթ Տոնոյան Կառավարության անդամների գործու­ղումների համար պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 250 մլն դրամ Արտաշատում ՏԻՄ ընտրու­թյունները թեժ են լինելու Վանեցյանն իմ ընկերն է. Դավիթ Տոնոյան «Չեն կարող լինել տարաձայնություններ». Դավիթ Տոնոյանը՝ վարչապետի հետ իր հարաբերությունների մասին Արմեն Գևորգյան. Ո՞ր արդյունքի համար աշխատել. մաս 2 ԱՄՆ արդարադատության նախարարությունը Էդվարդ Սնոուդենի դեմ հայց է ներկայացրել Չկա այդպիսի բան. Դավիթ Տոնոյանը՝ իր հնարավոր հրաժարականի մասին Մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանին իմքայլականները դժվար հասկանան Կլիմայի փոփոխությունը կարող է ապագա պատերազմների պատճառ դառնալ. Բիլ Գեյթս Դատարանների դռները փակելու 2-րդ սերիան են մշակում Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են Փնտրվում է նախագահ կամ ինչով է զբաղված Արմեն Սարգսյանը
Հարցում

Փաշինյանը փակ հանդիպմանը խոստովանություններ է արել

Ամուլսարի շահագործման թեման դարձել է իսկական փորձաքար իշխանությունների համար։ Ստամբուլյան կոնվենցիայի նման՝ սա էլ Սերժ Սարգսյանի իշխանության նվերն է Փաշինյանի կառավարությանը, որը փակուղու առաջ է կանգնեցրել նրան։ Ժամանակին Ամուլսարի շահագործմանը դեմ ակտիվիստներն այժմ կողմ են հանքի շահագործմանը։ Ամուլսարի թեման պառակտում է մտցրել ոչ միայն հասարակության, այլեւ հենց իշխանության, ի մասնավորի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շարքերում։ Նրանք բաժանվել են 3 խմբի՝ հանքի շահագործմանը կողմ եւ դեմ արտահայտվողներ եւ իներտ մասսա, որը «դուխ» չի անում որեւէ կարծիք արտահայտել։ Մանավանդ՝ մինչեւ երեկ հայտնի չէր Փաշինյանի վերջնական դիրքորոշումը։

Մենք տեղեկացանք, որ նախորդ շաբաթ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության հետ, բացատրել Ամուլսարի հարցում իրենց դիրքորոշումը, թե ինչու պետք է հանքը շահագործվի։ Սակայն հանդիպումից անմիջապես հետո որոշ իմքայլականներ հանքի շահագործման դեմ գրառումներ են արել։ Երեկ արդեն վեճին խառնվեց «ծանր հրետանին»՝ Նիկոլ Փաշինյանը․ Բաղրամյան 26 հրավիրեց կառավարության անդամներին, բնապահպաններին, Վայոց ձորի մարզի համայնքների ներկայացուցիչներին եւ ներկայացրեց իր տեսակետը, իսկ այդ ընթացքում Բ 26-ի դարպասների դիմաց հանքի շահագործման դեմ պայքարողները բողոքի ակցիա էին անում, անգամ բախումներ տեղի ունեցան նրանց եւ ոստիկանների միջեւ։ Ակտիվիստներն այնուհետեւ իջան ԱԺ՝ այնտեղ հանրային քննարկում անցկացնելու, սակայն Փաշինյանի հրամանով ԱԺ դարպասները փակվեցին ցուցարարների առջեւ, ինչը կրկին աղմուկի տեղիք տվեց։ Նկատենք, որ քաղաքական ուժերից այս հարցում հստակ դիրքորոշում ունի եւ իր պայքարն աննահանջ իրականացնում է միայն «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։ Նրա անդամները ե՛ւ մասնակցում են ցույցերին, ե՛ւ ակտիվ գրառումներ են կատարում Ֆեյսբուքում՝ քննադատելով Փաշինյանին։

Բաղրամյան 26-ում քննարկումից հետո, օրվա երկրորդ կեսին Փաշինյանը գնաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ՝ այնտեղ եւս իր կուսակցության անդամների հետ քննարկելու եւ վերջնական հրահանգներ իջեցնելու։ Մենք փորձեցինք կապ հաստատել «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների, հատկապես նրանց հետ, որոնք դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը։ Բայց նրանք մեր զանգերին համառորեն չպատասխանեցին։ Ոմանք էլ, լսելով «Հրապարակի» անունը, անջատեցին։ Իսկ Գեւորգ Պապոյանը հետ զանգահարեց, ու երբ հարցրինք՝ կո՞ղմ է հանքի շահագործմանը, թե դեմ, ասաց՝ ղեկին է, չի կարող պատասխանել։ Մեզ հետաքրքրում էր մի հարց՝ եթե Փաշինյանը հստակ հայտարարի, որ հանքը պետք է շահագործվի, դրա դեմ արտահայտվող պատգամավորները վա՞յր կդնեն մանդատները։

Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպման տեսանյութը «շուտով» կհրապարակվի։ Իսկ ՔՊ-ի հետ հանդիպումից հետո էլ հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկոյան «լայվ» կմտնի եւ կհրապարակի իր դիրքորոշումը, որը հանքի շահագործման դեմ չէ։ Մենք տեղեկացանք, սակայն, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն արել է հայտարարություններ, որոնք խնդրել է հրապարակվելիք տեսանյութից կտրել եւ չցուցադրել։ Չնայած սկզբում հայտարարել էր, թե հանդիպումն ամբողջությամբ հեռարձակվելու է։ Հանդիպմանը մասնակցած համայնքի բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ ասել է, թե լավ կլինի խոսակցության այն հատվածը, որ հնչելու է իր կողմից, որեւէ տեղ չհրապարակվի: Նա հայտարարել է, թե «այս ընթացքում ոչ մի իրավական հիմք չկար, որ Ամուլսարի հանքի շահագործումը կասեցվի»: Եվ խոստովանել է, որ մեկ տարի առաջ արված պոպուլիստական հայտարարություններն իր անձնական կարծիքն էին, սակայն այժմ՝ որպես վարչապետ, ինքն իրավունք չունի էմոցիոնալ հայտարարություններ անելու, հիմա պետք է միայն փաստերի վրա հիմնված, ՀՀ օրենսդրության շրջանակներում տեղավորվող որոշումներ կայացնի։

Ըստ էության, այս հայտարարությամբ իշխանությունը խոստովանել է, որ ակտիվիստների պայքարն ու հանքի ճանապարհը շուրջ մեկ տարի փակելը եղել են անօրինական, եւ այժմ պետք է այդ արգելքները հանվեն, ու հանքն աշխատի։ Այդ պարագայում հարց է ծագում, թե ով է փոխհատուցելու «Լիդիանի» կրած վնասները։ Ասել է թե՝ կառավարությունն իր իրավապահ մարմիններով մեկ տարի շարունակ հանցավոր անգործության է մատնված եղել։

Մյուս կողմից, եթե Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ այս ընթացքում որեւէ իրավական հիմք չի եղել հանքի շահագործումը կասեցնելու համար, եւ դա իմացել է ի սկզբանե, այդ դեպքում ինչո՞ւ պետբյուջեից 400 հազար դոլար տրամադրվեց միջազգային փորձագիտական ընկերությանը։ Որպեսզի իրավական հի՞մք ապահովի եւ ժամանա՞կ ձգի։ Արժե՞ր դրա համար այդքան թանկ վճարել պետական սուղ միջոցներից։ Ուստի, ո՞վ է պատասխան տալու նաեւ բյուջեի միջոցներն այսպես անխնա վատնելու համար։ Վարչապետի այս հայտարարությունները, ըստ էության, իրական հաղորդում են հանցագործության մասին՝ իրենց իշխանության դեմ։
Մի բան լավ է, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես հրաժարվում է պոպուլիզմից եւ կամաց-կամաց գալիս է գիտակցության, որ ինքն արդեն վարչապետ է, ոչ թե ընդդիմադիր գործիչ կամ ակտիվիստ, եւ պոպուլիստական հայտարարություններով չի կարող երկիր ղեկավարել։

hraparak.am

website by Sargssyan