Անտառային հրդեհներ Ադրբեջանում
Անտառային հրդեհներ են տեղի ունենում Ադրբեջանում։ Շամրանի շրջանում հրդեհը ընդարձակվել է մինչեւ Զարգավա ղուբայական գյուղի տարածքներ։ Այրվող ընդհանուր մակերեսը կազմում է 40 հեկտար։ Դեռեւս չի հաջողվել հրդեհը հանգցնել։ Այս մասին հայտնում է Oxu.Az-ն։ Հրդեհը սկսվել է մունիցիպալ պատլանելիության հողերում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաեւ Ղուբայի շրջանային իշխանությունների ներկայացուցիչները, տեղի բնակիչներ, իրավապահներ։ Նշվում է, որ լեռնային ռելյեֆն ու քամոտ եղանակը խանգարում են հրդեհաշիջման աշխատանքներին։