Ամուլսարին վերաբերող՝ առերևույթ հանցագործությունների մասին հրապարակումները Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում առկա հրապարակումները, որոնցում հաղորդվում է առերևույթ հանցագործությունների, մասնավորապես՝ Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին, Դատախազության կողմից ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով: Այդ մասին այսօր Ֆեյսբուքում գրում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: