Ձին աճուրդում վաճառվել է 1․5 մլն եվրոյով
Ֆրանսիայի արևմտյան Դովիլ քաղաքում Arqana աճուրդի տան կողմից անցկացված աճուրդում զտարյուն անգլիական ձին վաճառվել է 1․6 մլն եվրոյով։ Ձին գնել է Դուբայում տեղակայված Godolphin ընկերության կողմից։
18 ամսական ձին Դուբավի անունով հովատակի սերունդ է։ Դուբավին պատկանել է ԱՄԷ վարչապետ և Դուբայի էմիր, շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումին։
Այդ ձիու սերունդներն աճուրդի են դրվում ոչ առաջին անգամ։ 2017 թվականին աճուրդում ձիերից մեկը վաճառվել էր 1․55 մլն եվրոյով։