Ցույց լուսաբանող մեքսիկացի հաղորդավարը հայտնվել է հարվածի տակ և ուշագնաց եղել (տեսանյութ)
Մեքսիկացի հաղորդավար Խուան Մանուել Խիմենեսն ուղիղ եթերում ուշագնաց է եղել, հայտնում է Fox հեռուստաալիքը։ Նա եթերում լուսաբանում էր Մեխիկոյում կանանց դեմ բռնությանն ուղղված բողոքները, երբ հայտնվել է հարվածի տակ։ Հարձակվողը փախուստի է դիմել։
Ավելի ուշ Խիմենեսն իր թվիթերյան էջում գրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Դեպքի վերաբերյալ նա հայտարարություն է տվել ոստիկանությունում։ Բողոքի ալիքը ծայր է առել այն բանից հետո, երբ դեռահաս երկու աղջիկներ բարձրաձայնել են ոստիկանների կողմից սեռական բռնության ենթարկվելու մասին։ Ցուցարարները պահանջում են հետաքննել միջադեպը։
Nuestro conductor Juan Manuel Jiménez fue agredido en vivo durante la transmisión de la marcha contra la violencia de género. En #adn40 condenamos cualquier forma de violencia
— adn40 (@adn40) August 17, 2019
Tu Ciudad #EnTiempoReal con @juanmapregunta | https://t.co/sxuOmdNV9M pic.twitter.com/02g9Xu04El