ՀՀ քաղաքացին հասկացավ, թե ինչպես է հիմնավորվել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը
Օգոստոսի 19-ին համակ ուշադրությամբ լսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, լսելով նրա հիմնավորումները Ամուլսարի ոսկու հանքի շահագործման անհրաժեշտության վերաբերյալ, ծանոթանալով նրա բերած հիմնավորումներին, ՀՀ քաղաքացին հասկացավ, որ մյուս բոլոր կարեւոր հարցերը եւս նման մոտեցման եւ վերաբերմունքի են արժանանում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չեզոք տրամադրվածություն ունեցող քաղաքացիները, որոնք մինչ այսօր փորձում էին հասկանալ, թե ինչու են կալանավորել Ռոբերտ Քոչարյանին եւ ինչում են կոնկրետ նրան մեղադրում, լսելով Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ժամուկեսանոց զրույցը շատ լավ հասկացան, թե ինչ մակարդակի եւ ինչ կարգի հիմնավորումներով է երկրորդ նախագահը զրկվել ազատությունից:
Ինչպիսի օրինակներով հիմնավորվեց, թե ինչու է Ամուլսարի հանքի շահագործումն անվտանգ, նույն կարգի պրիմիտիվ մեղադրանքներով, մեկ հոգու դատարկ ցուցմունքների հիման վրա գործ է «կարվել» Ռոբերտ Քոչարյանի դեմ, եւ նույն անլուրջ հիմնավորումներով որոշում է կայացվել նրան զրկել ազատությունից:
Սա է իրականությունը, որին երեկ բախվեց ՀՀ քաղաքացին, եւ որն արդեն որոշակի եզրահանգումներ արդեն արեց, դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am