Արայիկ Հարությունյանը կեսգիշերին որոշեց աջակցել Նիկոլ Փաշինյանին եւ բախվեց նոր իրականությանը
Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած զրույցից հետո, կեսգիշերին մոտ ԿԳ սուպերնախարար Արայիկ Հարությունյանը որոշեց ֆեյսբուքյան գրառմամբ եւ լուսանկարով իր անվերապահ աջակցությունը հայտնել վարչապետին:
«Անվերապահ աջակցությունս` վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- գրել է ԿԳ նախարարը եւ տեղադրել իր եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ լուսանկարը:
Ի դեպ, նա չի մոռացել ավելացնել «դուխով» հեշթեգը:
Իսկ ինչ եղավ Արայիկ Հարությունյանի գրառումից հետո նա չէր կարող պատկերացնել: Ավելի քան 350 արձագանք, որոնց ճնշող մեծամասնությունը սուպերնախարարին վերադարձրին նոր ձեւավորվող իրականություն:
Top-News.am