Ոստիկաններից մեկը հրեց ու գետնին տապալեց իրավապաշտպանին (տեսանյութ)
Այսօր Բաղրամյան 26-ում վարչապետի հետ հանդիպումից հետո Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա իրականացնող ակտիվիստները շարժվեցին ԱԺ-ի բակ, որպեսզի այգում քննարկեն իրենց հետագա անելիքները: Սակայն ակտիվիստները ԱԺ-ի մոտ հանդիպեցին ոստիկաններին, որոնք թույլ չէին տալիս մուտք գործել այգի:
Իրավիճակը լարվեց, երբ բնապահպանները փակեցին Բաղրամյան պողոտան: Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարների:
Ինչպես հաղորդում է Factor.am-ը՝ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը փորձեց թույլ չտալ, որ բերման ենթարկեն ակտիվիստ կանանցից մեկին, սակայն ոստիկաններից մեկը հրեց ու գետին տապալեց իրավապաշտպանին: