«Նիկոլը ազգի դավաճան է, Նիկոլը Սերժի շարունակությունն է». ակտիվիստ
Բնապահպան Թեհմինե Ենոքյանը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեի քննիչների դեմ: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, նա հայտնեց լրագրողներին, Ամուլսարի հարցով վարչապետի հետ քննարկումից հետո:
«Ամուլսարի փորձագիտական եզրակացության հարցում քննիչները ոչ կոմպետենտ են և դուրս են եկել քրեական գործի շրջանակներում իրենց լիազորություններից, շատ կոռումպացված են։ Ես իմ փաստաբան Նազելի Վարդանյանի հետ այդ հաղորդումը ներկայացնելու եմ Հատուկ քննչական ծառայություն»,- հայտարարեց Թեհմինե Ենոքյանը հանդիպումից հետո։
Ակտիվիստներից մեկն էլ ասաց, որ Ամուլսարը սար է մնալու, հանք չի դառնալու. «Նիկոլը ազգի դավաճան է, Նիկոլը Սերժի շարունակությունն է»: