Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից 6 անձ բերվել է ոստիկանություն
Ազգային ժողովի մոտ Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո 6 անձ է բերվել ոստիկանություն։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։
Քաղաքացիները ոստիկանություն են բերվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանի օրինականպահանջը չկատարելու համար։