Ամերիկյան Boeing-ը կոշտ վայրէջք է կատարել Պորտուգալիայում (լուսանկարներ)
Delta Airlines ավիաընկերության Boeing 757-200 ուղևորատար ինքնաթիռը Պորտուգալիայի Ազորյան կղզիներում կոշտ վայրէջքի ժամանակ վնասվել է: Այս մասին հաղորդում է LUSA գործակալությունը:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ Պոնտա Դելգադա քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ: Վնասվել են ինքնաթիռի հիմնամասը (ֆյուզելյաժն) ու շասսին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ օդանավը ժամանել էր Նյու Յորքից և մի քանի ժամ անց հետադարձ թռիչք պետք է իրականացներ: Սակայն ավիաընկերությունը որոշել է չեղարկել չվերթը՝ ինքնաթիռի տեխնիկական վիճակի պատճառով: Պատահարի հետևանքով տուժածներ չկան:
«Օդանավը վնասվել էր...Ուղևորները կուղևորվեն այլ չվերթներով»,- նշել են Delta Airlines-ում։