Հոկտեմբերի 31-ից Եվրամիության օրենքները Բրիտանիայում ուժը կկորցնեն
Մեծ Բրտանիայի «Բրեքզիթի» հարցով նախարար Սթիվեն Բարքլայը ստորագրել է կարգադրություն, որի համաձայն, Միացյալ Թագավորության վրա տարածվող Եվրամիության բոլոր օրենքները և իրավական ակտերը հոկտեմբերի 31-ից ուժը կորցնելու են:
Այդ մասին Բարքլայը երեկ գրել է Թվիթերում: Վարչապետ Բորիս Ջոնսոնը նույն օրը ստորագրել փաստաթուղթ, ըստ որի «Բրեքզիթի» օրվանից սկսած երկրի տարածքում գործելու են բացառապես բրիտանական օրենքները:
Այս փաստաթոթով 2019 թվականի հոկտեմբերի 31-ից չեղարկվելու է 1972 թվականի Եվրոպական համայնքների օրենքը: