Զբոսայգին կրկին «քռչի բազառ»
Մի քանի տարի առաջ հիմնովին վերանորոգված զբոսայգիներից մեկը, որը գտնվում է կառավարության երկու մասնաշենքերի միջեւ, Հանրապետության հրապարակի հարեւանությամբ, կրկին վերածվել է «քռչի բազառի»:
Հենց կառավարության քթի տակ մայրաքաղաքի ամենագեղեցիկ եւ խնամված այգիներից մեկը կրկին ենթարկվում է գրոհի, որը որեւէ դիմադրության չի հանդիպում: Մի քանի հոգի իրենց մաշված եւ հոտած իրերը հանել են վաճառքի գցելով ոչ միայն այգու տեսքը, այլ խաղալով մեր երկրի հեղինակության հետ:
Հենց այդ «քռչի բազառով» են զարմացած «հիանում» երեւանցիները, քաղաքի հյուրերը եւ զբոսաշրջիկները, իսկ իշխանությունները ոչինչ չեն ասում իրենց «դուխով» «առեւտրականներին»:
Top-News.am