Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամփոփել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակից թեկնածուների վարկանիշների վերաբերյալ իր ընթերցողների շրջանում 10-55 կարճ համարի միջոցով անցկացվող sms քվեարկության առաջին երեք օրերի արդյունքները:
Այսպիսով օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 17-ի ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, ուղարկվել է 458 sms հաղորդագրություն 20 համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների օգտին: Գերակշիռ մասը (239 sms հաղորդագրություն) կազմել են մայրաքաղաքում առաջադրված թեկնածուների օգտին ուղարկվածները: Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուներից sms հաղորդագրություններ են ստացվել 4-ի օգտին: Ըստ տոկոսային հարաբերակցության՝ անվիճելի առաջատար է Դավիթ Սարգսյանը, ում օգտին ստացվել է 163 հաղորդագրություն կամ ընդհանուր մասնակիցների 68.2 տոկոսը: Երկրորդ տեղում Արեգ Ավագյանն է: Նրա թեկնածությանը հավանություն է տվել 62 քաղաքացի, կամ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուների օգտին քվեարկած մասնակիցների 25.9 տոկոսը: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Գրիգորի Սահակյանը՝ 5,4 տոկոսով, իսկ Արմեն Հակոբյանի օգտին ստացվել է ընդամենը 1 sms հաղորդագրություն: Արայիկ Ավանեսյանի համար ոչ ոք չի քվեարկել:
Մայրաքաղաքի ավագանու համար պայքարող 44 թեկնածուների օգտին ստացված 194 sms հաղորդագրություններից ձայները բախշվել են հետևյալ կերպ՝ Սասուն Համբարձումյան՝ 110 (56,7%), Հովիկ Մայիլյան՝ 36 (18,5 %), Սոնա Համբարձումյան՝ 24 (12,3 %), Արսեն Բաղդասարյան՝ 16 (8,2%), Արայիկ Ծատրյան՝ 3 (1.5%), Գրիգորի Սարգսյան՝ 2 (1%), Դավիթ Գրիգորյան՝ 1 (0,5%), Սամվել Մինասյան՝ 1 (0,5%), Դավիթ Մկրտչյան՝ 1 (0,5%):
Մյուս համայնքների ղեկավարների համար պայքարող թեկնածուներից Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում առավելագույն միավորներ ստացել է Վարդան Գրիգորյանը, Նոր Մարաղայում՝ Արտեմ Գրիգորյանը, Կոճողոտում՝ Ռոմա Աթայանը: Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում՝ Վլադիմիր Պետրոսյանը, Խաչենում՝ Վրեժ Ստեփանյանը: Հադրութի շրջանի Ազոխ համայնքում՝ Արայիկ Արզումանյանը:
8 sms հաղորդագրություն չի հաշվարվկել՝ հեռախոսահամարի կրկնության կամ առաջադրված թեկնածուների ցանկում գոյություն չունեցող անուն ազգանուն նշելու համար:
«Արցախպրես» լրատվական գործակալությունը շնորհակալություն է հայտնում սոցհարցման բոլոր մասնակիցներին՝ հիշեցնելով, որ այն շարունակվելու է մինչև սեպտեմբերի 6-ը՝ ժամը 13:00-ն: Իսկ յուրաքանչյուր երեք օրը մեկ կհրապարակվեն թարմացված ցուցանիշները: