Ամերիկացին հրաշքով է ողջ մնացել կայծակի հարվածից հետո
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի բնակիչը հրաշքով է ողջ մնացել կայծակի հարվածից հետո։ Այս մասին հայտնում է WSOC հեռուստաալիքը։
Տեսահսկման խցիկները ֆիքսել են այդ պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես է կայծակը հարվածում գետնին՝ տղամարդու ոտքից աննշան հեռավորության վրա։ Սարսափահար ամերիկացին կարողացել է արագ ուշքի գալ և շարունակել ճանապարհը։