Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանին 1 մլրդ դոլար են բերել
Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք սահմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, կարող են տնտեսապես շահավետ լինել Ռուսաստանի համար, գրում է Bloomberg-ը:
Մասնավորապես, Իրանից կամ Վենեսուելայից նավթ գնել ցանկացող պետությունների հանդեպ ԱՄՆ-ի բացասական վերաբերմունքի ֆոնին աճել է ռուսական նավթի պահանջարկը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դրա հետևանքով անցյալ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա հուլիս ընկած ժամանակահատվածում ՌԴ նավթագործները լրացուցիչ առնվազն 905 մլն դոլար են ստացել։
Գործակալության հաշվարկների համար հիմք է հանդիսացել վերջին հինգ տարվա ընթացքում ռուսական Urals ապրանքանիշի և համաշխարհային Brent ապրանքանիշի նավթի գների տարբերությունը: