Իրանը հաջորդ շաբաթ կներկայացնի սեփական արտադրության զենիթահրթիռային համակարգը
Իրանն ավարտել է «Բավար-373» սեփական արտադրության զենիթահրթիռային համակարգի մշակման աշխատանքները և պատրաստ է ներկայացնել այն հաջորդ շաբաթ: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Թեհրանի պնդումների համաձայն՝ համալիրը հանդիսանում է ռուսական С-300 զենիթահրթիռային համալիրների նմանօրինակը: «Բավար-373»-ը կարող է թիրախներ խոցել մինչև 27 կմ բարձրությամբ: Գործողության շառավիղը կազմում է 200 կմ:
Իրանը երկար տարիներ զբաղվում է ռազմական արդյունաբերության զարգացմամբ և լուրջ հաջողություններ է գրանցել բալիստիկ հրթիռների արտադրության ոլորտում: Բացի այդ, 2015-ին իրանցի զինվորականները ցուցադրել են «Մեսկաթ» թևավոր հրթիռը, որի հեռահարությունը կազմում է մոտ 2000 կմ: