Երևանում կոտրել ու թալանել են հասարակական գործիչ, բազմաթիվ բարեգործական ակիցաների հեղինակ Մամիկոն Խուրշուդյանի ավտոմեքենան
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը կամ անձինք քարով կոտրել են Հրազդանի կիրճում կայանված Honda մակնիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից հափշտակել պայուսակ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայուսակում եղել է գումար, բանկային քարտեր, որից որոշ ժամանակ անց ավտմեքենայի տերը հատուկ կապի մջոցով նկատել է, որ ծալապակասը կամ ծալապակասները Սարյան փողոցի փոստից կանխիկացնելով՝ գումար են դուրս գրում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է հասարակական գործիչ, բազմաթիվ բարեգործական ակցիաների հեղինակ Մամիկոն Խուրշուդյանին, ու ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:
SHAMSHYAN.com-ը ավելի վաղ հայտնել էր, որ տարիներ առաջ Դավիթաշեն վարչաան շրջանում նույն եղանակով թալանել էին Մ. Խուրշուդյանի ավտոմեքենան ու հիմա ինչպես ժողովուրդն է ասում՝ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, կամ էլ գողներն իրենց տեղն արել են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: