Արկտիկայում 35 աստիճան ջերմություն է գրանցվել
Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տվյալների համաձայն՝ Շվեդիայի օդերևութաբանական կայանը Բևեռային շրջանից հյուսիս ընկած հատվածում հուլիսին Արկտիկայի համար ռեկորդային ջերաստիճան է գրանցել՝ 34.8 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի:
Ինչպես հայտնում է National Geographic-ը, ռեկորդային ջերմաստիճանն արձանագրվել է հուլիսի 26-ին Բևեռային շրջանի հարավային եզրագծի մոտակայքում: Կլիմայագետ Դիք Արնդտը հայտարարել է, որ տվյալները վերլուծել և ստուգել են Շվեդական օդերևութաբանական ինստիտուտի մասնագետները:
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում սառույցի մակերեսը կրճատվել է 19.8 տոկոսով, ինչն ավելին է, քան 2012-ին և 2015-ին գրանցված տվյալները, երբ դարձյալ ջերմաստիճանային ռեկորդներ էին սահմանվել: